«Միլանը» առաջին կոնկրետ քայլն է կատարել Դուշան Վլահովիչի տրանսֆերի շուրջ բանակցություններում

«Միլանը» առաջին կոնկրետ քայլն է կատարել «Յուվենտուսի» հետ Դուշան Վլահովիչի տրանսֆերի շուրջ բանակցություններում, հայտնում է La Repubblica-ն։

Աղբյուրի համաձայն՝ միլանյան ակումբը թուրինյան ակումբին առաջարկել է 10 միլիոն եվրո և Իսմայել Բենասերին։
Ալժիրցին այլևս «Միլանի» հիմնական ծրագրերում չէ, մինչդեռ «Յուվենտուսը» դաշտի կենտրոնում ուժեղացումներ է փնտրում Դուգլաս Լուիզի հնարավոր հեռանալու և Ուեսթոն Մաքքենիի շուրջ անորոշության պատճառով։

Նախորդ մրցաշրջանում սերբ հարձակվողը ակումբի կազմում անցկացրած 44 խաղում խփել է 17 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։