«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնի հեռանալու մասին: 60-ամյա իսպանացին պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականի հոկտեմբերից:
Այս ընթացքում «Մանչեսթեր Սիթին» նվաճել է 21 տիտղոս: Նրան այս պաշտոնում կփոխարինի Հյուգո Վիանան:
Բեգիրիստայնը նախկինում յոթ տարի՝ 2003-ից 2010 թվականներին, զբաղեցրել է «Բարսելոնայի» մարզական տնօրենի պաշտոնը։