Հայտնի են «Լիվերպուլի» նորեկների խաղային համարները

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը 2025/26 մրցաշրջանում հանդես կգա 7 համարի ներքո։

Նախկինում այն կրել են Լուիս Դիասը, Ջեյմս Միլները, Լուիս Սուարեսը, Ռոբի Քինը, Հարի Քյուելը, Վլադիմիր Սմայսերը և Սթիվ ՄաքՄանամանը։

Պաշտպաններ Միլոշ Կերկեզը և Ջերեմի Ֆրիմպոնգը ընտրել են 6 և 30 խաղային համարները։ Հարձակվող Ուգո Էկիտիկեն կկրի 22 խաղային համարը, իսկ դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին՝ 25 համարը։