«Լիվերպուլը» և ֆրանսիական ակումբը բանակցություններ են վարում

«Լիոնը» բանակցություններ է վարում «Լիվերպուլի» հետ կիսապաշտպան Թայլեր Մորտոնի տրանսֆերի շուրջ։

Sky Sports News-ի տվյալներով՝ 22-ամյա ֆուտբոլիստը այս ամռանը կփոխի ակումբային գրանցումը։

Աղբյուրի համաձայն՝ «Լիոնից» բացի, ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Բրագան», «Իփսվիչը», «Ստրասբուրգը» և «Վեստ Հեմը»։

«Լիվերպուլի» և «Լիոնի» միջև գործարքը կարող է կազմել մոտ 20 միլիոն եվրո։