Լամին Յամալ. «Սա մանկության երազանք էր»

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կիսվել է իր զգացմունքներով՝ «Բլաուգրանայի» կազմում 10 համարի մարզաշապիկով խփած իր առաջին գոլից հետո: Իսպանացի հարձակվողը երկու գոլ է խփել «Սեուլի» դեմ ընկերական խաղում (3-7):

«Ես շատ ուրախ եմ։ Մանկության երազանք էր հնարավորություն ունենալ գոլ խփելու նման համարի մարզաշապիկով։ Հատուկ պահ։ Ես շատ ուրախ եմ գոլերի և թիմի հաղթանակի համար», – 18-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

2008 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հունիս Լիոնել Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է 10 համարի ներքո։ Արգենտինացու ակումբից հեռանալուց հետո համարը տրվել է հարձակվող Անսու Ֆատիին։