«Յուվենտուսը» հետաքրքրված է «Բրայթոնի» կիսապաշտպան Մեթ Օ’Ռեյլիով, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին 24-ամյա դանիացու համար պաշտոնական առաջարկ չի արվել։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում Օ’Ռեյլին անցկացրել է 26 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։