Ժոաու Պալինյան տեղափոխվում է Պրեմիեր Լիգա

«Բավարիայի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան կտեղափոխվի «Թոթենհեմ», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ ակումբները համաձայնության են եկել վարձակալության պայմանագրի շուրջ՝ ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը հետագայում 30 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ, սակայն դա պարտադիր չէ։ Ֆուտբոլիստի աշխատավարձն ամբողջությամբ կվճարի «Թոթենհեմը»։

Transfermarkt-ը 30-ամյա պորտուգալացու արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։