«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն հնարավոր է կրկին դառնա Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող։
Հայտնի լրագրող Ֆլորիան Պլետենբերգի հաղորդմամբ՝ գերմանական ակումբը շարունակում է աշխատել 25-ամյա անգլիացու տրանսֆերի ուղղությամբ։ Նշվում է, որ Սանչոն ինքն էլ դրական է տրամադրված «Բորուսիա» վերադառնալու հարցում։
Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։
Նախորդ մրցաշրջանում Սանչոն վարձավճարով խաղացել է «Չելսիում», որտեղ անցկացրել է 41 հանդիպում՝ խփելով 5 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում։
Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։