Գավին աջակցել է Մարկ-Անդրե տեր Շտեգենին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին աջակցություն է հայտնել թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենին, որը վերջին շրջանում դուրս է մնացել հիմնական կազմից և ենթարկվել է մեջքի վիրահատության։ Գերմանացի դարպասապահը բաց կթողնի մոտ 3-4 ամիս։

Ակումբի ղեկավարությունը, ըստ շրջանառվող տեղեկությունների, դժգոհ է Տեր Շտեգենից և դիտարկում է նրան ավագի թևկապից զրկելու տարբերակը։

«Մարկը մեր առաջին ավագն է, և այդ որոշումը կայացվում է խաղացողների քվեարկությամբ։ Նա լուրջ վնասվածք է ստացել։ Մարկը ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել այն բանի համար, թե ով է։ Երբ նա ապաքինվի, կտեսնենք՝ ինչ որոշում կկայացնի մարզիչը։ Բայց մի բան պարզ է՝ նա արժանի է հարգանքի», – Գավիի խոսքերն է փոխանցում Yahoo Sports-ը։