Գավին խոսել է «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» միջև առկա մրցակցության մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին խոսել է «Բլաուգրանայի» և «Ռեալ Մադրիդի» միջև առկա մրցակցության մասին՝ ընդգծելով կատալոնացիների առավելությունը նախորդ մրցաշրջանում։

«Նրանք անհանգստացած են։ Մենք հաղթեցինք նրանց դեմ չորս խաղերից չորսում՝ սա երբեք տեղի չի ունեցել։ Անցյալ մրցաշրջանում մենք հիանալի խաղացինք, իսկ նրանք ոչինչ չհաղթեցին», – ասել է Գավին։

Նրա խոսքով՝ «Ռեալը» այս ամառ ձեռք է բերել լավ խաղացողներ, և թիմը պետք է ավելի լավ հանդես գա առաջիկա մրցաշրջանում։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» չորս միավորով գերազանցեց մրցակցին և նվաճեց Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսը։

Նոր մրցաշրջանի առաջին փուլում «Բարսելոնան» օգոստոսի 16-ին կմրցի «Մալյորկայի» հետ, իսկ երկու օր անց «Ռեալ Մադրիդը» կհանդիպի «Օսասունայի» հետ։