Ֆրենկի դե Յոնգ. «Նա ինձ համար թիմի ավագն է»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը «Սեուլի» դեմ ընկերական խաղից հետո (3-7) աջակցել է դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին, ում կարող են զրկել ավագի թևկապից։

«Ինձ համար Մարկը թիմի ավագն է, ինչպես նախորդ մրցաշրջանում։ Մարկը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է, նա միշտ ամեն ինչ տվել է ակումբին, այնպես որ ես աջակցում եմ նրան, և որքանով ես գիտեմ, թիմն էլ է աջակցում նրան», – դե Յոնգի խոսքերն է մեջբերում YahooSports-ը։

33-ամյա գերմանացին ներկայումս խաղադաշտից դուրս է մեջքի վնասվածքի պատճառով։