«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոն խոսել է Էրլինգ Հոլանդի բնավորության մասին՝ համեմատելով նորվեգացուն Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
«Եթե Ռոնալդուի թիմակիցը գոլ է խփում, նա չի տոնում։ Որովհետև Կրիշտիանուn մտածում է` «Ես պետք է գոլ խփեի»։ Բանը նրանում չէ, որ նա վատ մարդ է։ Պարզապես նա ունի նման մտածելակերպ։ Էրլինգը տարբեր է։ Նա շատ գոլեր է խփում, բայց նրան դուր է գալիս, երբ թիմակիցներն են դա անում», – ասել է Սորիանոն։
Անգլիայում անցկացրած երեք տարվա ընթացքում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը 146 պաշտոնական խաղում խփել է 124 գոլ։ Նա նաև կատարել է 21 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ Հոլանդի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։ Նորվեգացիների թիմը Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կսկսի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղով, որը կկայանա օգոստոսի 16-ին։