Էրլինգ Հոլանդը հայտնել է, թե որտեղ կարող է տեղափոխվել մոտ ապագայում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է իր ապագայի մասին՝ խոստովանելով, որ մի օր կարող է տեղափոխվել MLS։

«Երբեք չգիտես, թե ապագան ինչ կբերի։ Այն, ինչ Մեսսին հիմա անում է, անհավանական է։ Եվ այն, ինչ Բեքհեմն է արել, նույնպես զարմանալի է», – Հոլանդի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հունվարին նորվեգացին երկարաձգեց իր պայմանագիրը «Քաղաքայինների» հետ՝ նա Անգլիայում կմնա մինչև 2034 թվականը։ MLS-ը ներկայացնում են ԱՄՆ-ի և Կանադայի թիմերը։