Դանի Օլմոն՝ «Բարսելոնայի» կատարած տրանսֆերների մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն վստահ է, որ կատալոնական թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում զգալիորեն ուժեղացել է՝ համեմատած գլխավոր մրցակից «Ռեալ Մադրիդի» հետ։

«Մենք նույնպես ուժեղացել ենք և դարձել ավելի լավը։ Բոլոր թիմերն էլ փոփոխություններ են կատարում տրանսֆերային ժամանակահատվածում, բայց մեզ համար կարևոր չէ, թե ում են նրանք վերցնում։ Պետք է կենտրոնանանք մեր թիմի զարգացման վրա», – Օլմոյի խոսքերն է փոխանցում Cadena Cope-ը։

Իսպանացի ֆուտբոլիստը ընդգծել է, որ «Բարսելոնան» ճիշտ ընտրություններ է կատարել։ Ամենահնչեղ տրանսֆերը Մարկուս Ռեշֆորդի ժամանումն էր, ով վարձավճարով միացավ կատալոնացիներին։

Ի տարբերություն դրա, «Ռեալ Մադրիդը» համալրվել է Տրենտ Ալեքսանդր-Արնոլդով (Լիվերպուլ), Դին Հեյսենով (Բորնմութ) և Ալվարո Կարերասով (Բենֆիկա)։