«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, հայտնում է Catalunya Radio-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 38-ամյա արգենտինացու հետ նոր պայմանագրի մասին կհայտարարվի շուտով։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը, 2026 թվականի վերջին հարձակվողը իրավունք կունենա խզել այն, իսկ 2027 թվականի վերջին ակումբը կկարողանա խզել պայմանագիրը։
Մեսսին «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։ Հարձակվողը ամերիկյան թիմի կազմում անցկացրել է 69 հանդիպում, խփել 58 գոլ և կատարել 28 գոլային փոխանցում։