Նեյմարը կարող է հրավիրվել Բրազիլիայի հավաքական

«Սանթոսի» աստղային հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ Բրազիլիայի հավաքական։ AS-ի տվյալներով՝ բրազիլացի մարզիչ Կառլո Անչելոտտին պլանավորում է Նեյմարին հրավիրել առաջիկա աշխարհի առաջնության որակավորման խաղերի համար։

Ֆուտբոլիստը ներառված էր ազգային հավաքական հրավիրվելու թեկնածուների ցուցակում, սակայն մարզչական շտաբը ցանկանում է անձամբ համոզվել, որ Նեյմարը կօգնի Բրազիլիային։

Ազգային հավաքականի ներկայացուցիչները կգնահատեն հարձակվողի պատրաստվածությունը՝ ներկա գտնվելով «Սանթոսի» հաջորդ խաղին։

«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին խաղացողը գրեթե երկու տարի խաղադաշտ չի դուրս եկել ազգային հավաքականի մարզաշապիկով։ Նրա վերադարձը կարող է տեղի ունենալ արդեն սեպտեմբերին՝ բրազիլացիները կխաղան Չիլիի և Բոլիվիայի դեմ։