Կենտրոնական պաշտպան Սանտիագո Մոուրինյոն «Ատլետիկոյից» տեղափոխվել է «Վիլյառեալ»։ Ֆուտբոլիստի տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարել է «Ատլետիկոյի» մամուլի ծառայությունը ակումբի կայքում։
Ուրուգվայցի պաշտպանը «Վիլյառեալի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Գործարքը գնահատվում է 10 միլիոն եվրո։ «Ատլետիկոն» վերջերս Մոուրինյոյին «Ալավեսից» գնել է 4 միլիոն եվրոյով։
Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը խաղացել է 25 խաղ՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ Մոուրինյոյի արժեքը կազմում է 3 միլիոն եվրո։