Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Ատալանտան» «Ինտերին» տեղեկացրել է, որ չի վաճառի հարձակվող Ադեմոլա Լուկմանին 42 միլիոն եվրոյի դիմաց՝ գումարած 3 միլիոն եվրո բոնուսների տեսքով։
Սկզբում «Ատալանտան» ֆուտբոլիստի համար պահանջում էր 50 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում Լուկմանը 40 խաղում խփել է 20 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը 27-ամյա նիգերիացու արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։