«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը շուտով կմիանա «Լիվերպուլին»։ Այս տեղեկատվությունը տարածել է Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը լիովին համաձայնեցրել է իր անձնական պայմանագրի պայմանները «Լիվերպուլի» հետ։ Ակնկալվում է, որ Իսակի տրանսֆերը «մերսիսայդցիների» համար կարող է արժենալ 120-125 միլիոն եվրո։
Աղբյուրը շեշտել է, որ հարձակվողը պնդում է «Լիվերպուլ» տեղափոխվելու վրա։ Անցյալ մրցաշրջանում 25-ամյա շվեդը մասնակցել է 42 խաղի՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, խփել է 27 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ Անգլիական Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 15-ին՝ «Լիվերպուլի» և «Բորնմութի» միջև խաղով։