Բարդ իրավիճակ․ «Ռեալ Մադրիդը» կարևոր խնդիր պետք է լուծի

Մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը, «Ռեալ Մադրիդը» կարևոր խնդիր պետք է լուծի։

Ինչպես հայտնում է AS-ը՝ մադրիդյան ակումբը ակնկալում է թիմում պահել միայն մեկ ֆուտբոլիստի, որը կլինի Կիլիան Մբապպեի փոխարինողը։ Ընդհանուր առմամբ, «սերուցքայինները» ստիպված կլինեն ընտրություն կատարել 19-ամյա Էնդրիկի և 21-ամյա Գոնսալո Գարսիայի միջև։

Երկու ֆուտբոլիստներն էլ վճռականորեն տրամադրված են մնալ «Ռեալ Մադրիդում» և պայքարել մեկնարկային կազմում տեղ գտնելու համար։

Նշվում է, որ «Ռեալ Մադրիդը» ստիպված կլինի վաճառել նրանցից մեկին։