Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը վերադարձել է Եվրոպա

Ֆրանսիական «Մարսել» ակումբը պաշտոնապես հայտարարել է գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի վերադարձի մասին։ Ըստ ակումբի մամուլի ծառայության՝ 36-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր է ստորագրել, սակայն դրա ժամկետը չի նշվել։ Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։

Օբամեյանգը «Մարսելում» հանդես է եկել 2023/2024 մրցաշրջանում, որից հետո տեղափոխվել էր Սաուդյան Արաբիայի «Ալ-Քադիսիա» ակումբ։ 2024/2025 մրցաշրջանում նա մասնակցել է Սաուդյան Պրոֆեսիոնալ Լիգայի 32 հանդիպման՝ խփելով 17 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։ Սաուդյան Արաբիայի Գավաթի խաղարկությունում անցկացրել է 4 խաղ ու խփել 4 գոլ։

Transfermarkt-ի տվյալներով՝ Օբամեյանգի շուկայական արժեքը կազմում է 3.5 միլիոն եվրո։

Կարիերայի ընթացքում հարձակվողը հանդես է եկել նաև «Սենթ Էտյենում», Դորտմունդի «Բորուսիայում», «Բարսելոնայում», Լոնդոնի «Արսենալում» և «Չելսիում»։