Թոմաս Մյուլլերը թույլտվություն է ստացել մարզվելու «Բավարիայում»

«Բավարիայի» նախկին հարձակվող Թոմաս Մյուլլերը թույլտվություն է ստացել մարզվել մյունխենյան ակումբի բազայում։

Bild-ի լրագրող Ջուլիան Ագարդիի խոսքով՝ 35-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է լավ մարզավիճակ ձեռք բերել MLS մեկնելուց առաջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մյուլլերը կարիերան կշարունակի կանադական «Վանկուվեր Ուայթքեփս» ակումբում։

35-ամյա հարձակվողը լքեց «Բավարիան» 2025 թվականի ամռանը՝ Աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։ Ընդհանուր առմամբ, Մյուլլերը մյունխենյան թիմի կազմում անցկացրել է 756 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 250 գոլ և կատարելով 276 գոլային փոխանցում։