«Նապոլիի» հարձակվող Ջակոմո Ռասպադորին կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն։ Իտալացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Այս մասին հայտնել է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ատլետիկոյի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել «Նապոլիի» հետ։ Իտալական ակումբը պատրաստ է վաճառել Ռասպադորիին 30 միլիոն եվրոյով՝ առանց բոնուսների։
Միաժամանակ, նեապոլիտանականները պատրաստ են «Ատլետիկոյին» վճարել 5 միլիոն եվրո, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն։
Ռասպադորին «Նապոլիում» հանդես է գալիս 2023 թվականից։