«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ստեֆան Օրտեգային ձեռք բերելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Ռուբեն Ամորիմի թիմն արդեն կապ է հաստատել գերմանացու ներկայացուցիչների հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը հրաժարվել է տեղափոխվել «Կարմիր սատանաներ», մանչեստրյան ակումբը հետաքրքրվել է «Քաղաքայինների» դարպասապահով:
Նախորդ մրցաշրջանում 32-ամյա դարպասապահը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 22 խաղում, որոնցում բաց է թողել 24 գոլ և ութ անգամ անառիկ պահել դարպասը: