«Միլանի» հարձակվող Սամուել Չուկվուեզեն կարող է լքել թիմը այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան, 26-ամյա ֆուտբոլիստը գրավել է «Ֆուլհեմի» ուշադրությունը։ Անգլիական ակումբն արդեն սկսել է բանակցություններ միլանյան թիմի հետ հնարավոր տրանսֆերի պայմանների շուրջ։
Նախորդ մրցաշրջանում Չուկվուեզեն «Միլանի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով հինգ գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում: