Ռուբեն Ամորիմ. «Մենք կատարելագործվում ենք»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը գնահատել է իր թիմի պատրաստվածությունը Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանին և խոսել անգլիական թիմի խաղից ընկերական խաղերում:

«Ֆուտբոլիստները շատ ավելի լավ են խաղում, քանի որ ավելի լավ են փոխազդում միմյանց հետ։ Ոչ միայն խաղադաշտում, այլև դրանից դուրս։ Նրանք ավելի ուժեղ և արագ են դարձել։

Իհարկե, այս պահին դեռ միայն նախամրցաշրջանային փուլն է։ Բայց արդեն կարող եք տեսնել, որ ինտենսիվությունը բոլորովին այլ է։ Մենք կատարելագործվում ենք», – ասել է մանկունիանցիների գլխավոր մարզիչը։

Միաժամանակ Ամորիմը նշել է, որ մրցաշրջանի ընթացքում խաղացողների վրա ճնշումը շատ ավելի մեծ կլինի, ինչը կարող է ազդել թիմի արդյունքների վրա:

«Մանչեսթեր Յունայթեդը» նախամրցաշրջանային մարզումների շրջանակներում անցկացրել է երկու ընկերական խաղ: Սկզբում մանկունիանցիները հաղթել են «Վեսթ Հեմին» (2-1), ապա ջախջախել «Բորնմութին» (4-1):