Ռոբերտ Լևանդովսկին կարող է լքել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի մի շարք անանուն ակումբներով։

Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Լեհ հարձակվողի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է ևս մեկ տարով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լևանդովսկին իրեն հարմարավետ է զգում Կատալոնիայի մայրաքաղաքում և մտադիր չի լքել ակումբը մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը։ Միևնույն ժամանակ, «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել 36-ամյա հարձակվողին, եթե ֆուտբոլիստի համար լավ առաջարկ ստանա։

Նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 52 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 42 գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։