«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Կոմո»

«Ռեալ Մադրիդը» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է կենտրոնական պաշտպանի հեռանալու մասին։

Ջակոբո Ռամոնը լքել է մադրիդյան ակումբը և միացել իտալական «Կոմոյին»։ Սա վարձակալություն չէ, այլ լիարժեք տրանսֆեր։ Մամուլի տվյալներով՝ Կոմոն 20-ամյա Ռամոնի համար վճարել է 2.5 միլիոն եվրո։ շ

Միաժամանակ, «Ռեալ Մադրիդը» կունենա խաղացողին հետ գնելու հնարավորություն։ «Ռեալ Մադրիդը» շնորհակալություն է հայտնել Ջակոբո Ռամոնին իր ելույթների համար և մաղթել հաջողություններ ապագայում։ Ռամոնը հասցրել է վեց խաղ անցկացնել «Լոս Բլանկոսի» հիմնական թիմի կազմում։ Դրանցում պաշտպանը խփել է մեկ գոլ։ «Կոմոյում» Ջակոբո Ռամոնը կխաղա Սեսկ Ֆաբրեգասի ղեկավարությամբ։