Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը հայտարարել է, որ չի պլանավորում լքել ակումբը՝ չնայած «Միլանի» և «Յուվենտուսի» հետաքրքրությանը:
Դանիացու խոսքով՝ նա մտադիր է շարունակել կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» և պատրաստ է մրցակցության, ինչը օգնում է իրեն զարգանալ: Հոյլունդը նշել է, որ 22 տարեկանում նա շարունակում է առաջընթաց գրանցել, և անցած դժվար մրցաշրջանը նրան արժեքավոր փորձ է տվել:
«Ես ուզում եմ մնալ և պայքարել տեղի համար՝ անկախ նրանից, թե ինչ է պատահում: Մրցակցությունն ինձ ավելի ուժեղ է դարձնում, և ես պատրաստ եմ դրան: Ես ընդամենը 22 տարեկան եմ. այս տարիքում ոչ բոլոր հարձակվողներն են հարյուր գոլ խփում: Անցած մրցաշրջանը դժվար էր, հասկանում եմ, որ կարող էի ավելի լավ հանդես գալ, բայց մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում և պատրաստ ենք ավելի լավը դառնալ», – ասել է Հոյլունդը BBC-ին տված հարցազրույցում:
Պրեմիեր լիգայի վերջին խաղարկությունում հարձակվողը խաղացել է 32 խաղ և խփել չորս գոլ: «Մանչեսթեր Յունայթեդը» նրան ձեռք է բերել «Ատալանտայից» երկու տարի առաջ 80 միլիոն եվրոյով։