«Վուլվերհեմփթոն Ուոնդերերսի» և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Նելսոն Սեմեդուն կտեղափոխվի «Ֆեներբախչե», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ ակումբներն արդեն համաձայնության են եկել միմյանց հետ։ Ֆուտբոլիստը մեկնել է Ստամբուլ՝ պայմանագիրը ստորագրելու։
Պորտուգալացին այս ամռանը լքել է «Վուլվերհեմփթոնը», որտեղ անցկացրել է 5 տարի։ Նախկինում նա խաղացել է «Բարսելոնայի» կազմում։
Անցած մրցաշրջանում Սեմեդուն 37 խաղում կատարել է 5 գոլային փոխանցում։