«Նապոլիի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Ատլետիկո»

«Նապոլիի» հարձակվող Ջակոմո Ռասպադորին կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն։ Իտալացու ծառայություններով հետաքրքրված է «Ատլետիկոն»։ Այս մասին հայտնել է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ատլետիկոյի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել «Նապոլիի» հետ։ Իտալական ակումբը պատրաստ է վաճառել Ռասպադորին 30 միլիոն եվրոյով՝ առանց բոնուսների։ Միաժամանակ, նեապոլիտանցիները պատրաստ են «Ատլետիկոյին» վճարել 5 միլիոն եվրո, եթե բանակցությունները հաջող լինեն։

Ռասպադորին «Նապոլիում» խաղում է 2023 թվականից։ Անցյալ մրցաշրջանում նա օգնել է իր թիմին 29 խաղում, խփել է վեց գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստը նաև 9 գոլ է խփել Իտալիայի հավաքականի կազմում անցկացրած 40 խաղում։