«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կարող է վերադառնալ Գերմանիայի հավաքական՝ ազգային հավաքականի ներկայիս առաջին համարի՝ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ կապված խնդրահարույց իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնել է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Նոյերը, որը 2024 թվականի օգոստոսին հայտարարել էր ազգային հավաքականից հեռանալու մասին, դեմ չէ վերադառնալուն, եթե Յուլիան Նագելսմանը անձամբ խնդրի դա։
Նշվում է, որ 39-ամյա մյունխենցի դարպասապահը մտածում է վերադառնալու մասին՝ տեր Շտեգենի և կատալոնացիների միջև հակամարտության պատճառով։
Բացի այդ, «կապտանռնագույնների» ավագը վերջերս մեջքի ստորին հատվածի վիրահատության է ենթարկվել, որը նրան կզրկի խաղադաշտից առնվազն երեք-չորս ամսով։
Նոյերը Գերմանիայի հավաքականում խաղացել է 2009-ից 2024 թվականներին։ Նա անցկացրել է 124 խաղ, բաց է թողել 118 գոլ և 51 անգամ անառիկ է պահել դարպասը։
33-ամյա Տեր Շտեգենը 2012 թվականից ի վեր Բունդեսթիմի կազմում անցկացրել է 44 խաղ՝ բաց թողնելով 54 գոլ և 13 անգամ անառիկ պահելով դարպասը։