«Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին խոստովանել է, որ իր համար դժվար էր խաղի ռիթմը բռնել մեքսիկական «Ատլասի» դեմ Լիգայի գավաթի խաղում։
Ավելի վաղ 38-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը չէր խաղացել «Ցինցինատիի» դեմ (0-0)՝ Մեսսիին որակազրկելու պատճառով, որը կիրառվել էր «Բոլոր աստղերի խաղը» բաց թողնելու համար։
«Սկզբում ինձ համար դժվար էր։ Ես միշտ խաղում էի, բայց վերջին խաղում նրանք թույլ չտվեցին ինձ խաղալ, և այսօր ես դա զգացի, հատկապես առաջին խաղակեսում։
Կարող է թվալ, թե ինձ համար ավելի լավ էր չխաղալ մյուս օրը, բայց ավելի վատ էր, քանի որ ես պետք է լինեմ մրցակցության ռիթմի մեջ։ Ես ֆիզիկապես ավելի լավ եմ զգում, երբ խաղում եմ և մտնում եմ ռիթմի մեջ», – Մեսսիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Նշենք, որ «Ինտեր Մայամին» 2-1 հաշվով հաղթեց «Ատլասին», իսկ Մեսսին երկրորդ խաղակեսում կատարեց երկու գոլային փոխանցում։