«Լայպցիգը» Բենջամին Շեշկոյի դիմաց խոշոր գումար է պահանջում

«Լայպցիգը» ցանկանում է մոտ 75 միլիոն եվրո ստանալ իր հարձակվող Բենջամին Շեշկոյի համար, հայտնում է լրագրող Դեյվիդ Օրշտեյնը:

Գերմանական ակումբը նաև ակնկալում է, որ գործարքը կներառի ֆուտբոլիստի ապագա վաճառքի որոշակի տոկոս: «Նյուքասլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ են վարում, բայց դեռևս համաձայնության չեն եկել «Լայպցիգի» և Սլովենիայի հավաքականի հարձակվողի հետ:

Շեշկոն «Լայպցիգում» հանդես է գալիս 2023 թվականից։ Transfermarkt պորտալը հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում Շեշկոն խաղացել է 45 խաղում, խփել 21 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։