Ժյուլ Կունդեն անդրադարձել է իր ապագային

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն հաստատել է, որ նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։

«Ամեն ինչ պատրաստ է մինչև 2030 թվականը պայմանագիրը երկարաձգելու համար։ Երբ մենք վերադառնանք «Բարսելոնա», ամեն ինչ պաշտոնական կլինի։ Բանակցությունները բավականին արագ ընթացան, և հիմա դա օրերի հարց է, և ես շատ գոհ եմ դրանից», – Կունդեի խոսքերն է մեջբերում Cope-ն։

Կունդեն «Բարսելոնա» է տեղափոխվել «Սևիլիայից» 2022 թվականին։ Նա կատալոնացիների կազմում անցկացրել է 141 խաղ, խփել 7 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։