Ժոան Լապորտան խոսել է Լիոնել Մեսսիի և Լամին Յամալի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Լիոնել Մեսսիի և Լամին Յամալի մասին։

«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և ես կարծում եմ, որ Յամալը կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Կտեսնենք։ Յամալը քչերի նման ֆուտբոլիստ է, քանի որ նա հանճար է և խաղում է ամենաբարձր մակարդակով։

Յամալը ունի ուժեղ բնավորություն։ Մեսսին նույնպես իր ժամանակին ուժեղ բնավորություն է ունեցել։ Մեսսին հաղթել է ամեն ինչ և հասել ամեն ինչի։ Ինձ համար նա, հավանաբար, պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Բայց Մեսսին Մեսսի է, իսկ Յամալը՝ Յամալ», – Լապորտայի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Լամին Յամալը վերջերս երկարաձգեց իր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2031 թվականի կեսերը: