«Ինտերը» առաջատարն է Ա Սերիայում հեռուստատեսային իրավունքների եկամուտների առումով

«Ինտերը» 2024/25 մրցաշրջանում հեռուստատեսային իրավունքներից ստացված եկամտի առումով առաջատարն է դարձել Ա Սերիայի ակումբների շարքում, հայտնում է Gazzetta dello Sport-ը:

Միլանյան ակումբը հեռուստատեսային իրավունքներից ստացել է 81.6 միլիոն եվրո, «Նապոլին»՝ 67.8 միլիոն եվրո, «Յուվենտուսը»՝ 67.7 միլիոն եվրո, «Միլանը»՝ 67.3 միլիոն եվրո, իսկ «Ռոման»՝ 61.2 միլիոն եվրո:

2024/25 մրցաշրջանի ավարտին Ա Սերիան հաղթեց «Նապոլին», «Ինտերը» զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ «Ատալանտան»՝ երրորդը։