«Ինտերը» շարունակում է տարբերակներ փնտրել կիսապաշտպանությունը նոր մրցաշրջանից առաջ ուժեղացնելու համար:
La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ ակումբի թեկնածուների ցանկում է «Ջենոայի» խաղացող Մորտեն Ֆրենդրուպը: 24-ամյա դանիացին համարվում է Պյոտր Զիելինսկու հավանական փոխարինող, ով կարող է լքել թիմը:
Հնարավոր տրանսֆերի գումարը գնահատվում է մոտ 20 միլիոն եվրո: Այնուամենայնիվ, գործարքն ավարտելու համար «ներաձուրիները» պետք է վաճառեն ներկայիս խաղացողներից մեկին՝ տեղ ազատելու համար ինչպես հայտում, այնպես էլ ակումբի բյուջեում: