CՕNFERENCE LEAGUE. «Արարատ-Արմենիան» շրջանցեց «Ունիվերսիտատեա Կլուժի» արգելքը

«Արարատ-Արմենիան» դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։

Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում, հայկական թիմը հյուրընկալվելիս հաղթեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին» 2-1 հաշվով։ Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն Ավանի ակադեմիայում ավարտվել էր առանց գոլերի։

Խաղի հաշիվը բացեց Յովան Լուկիչը` 14-րդ րոպեին գրավելով հայկական ակումբի դարպասը, սակայն 53-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հավասարեցրեց հաշիվը։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ տեղափոխվելով լրացուցիչ ժամանակ, որտեղ 117-րդ րոպեին հաղթական գոլը խփեց գանացի հարձակվող Պոլ Այոնգոն՝ ապահովելով «Արարատ-Արմենիայի» հաջորդ փուլի ուղեգիրը։