Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Բսւդապեշտի «Գրուպամա Արենա» մարզադաշտում մրցեց հունգարական «Ֆերենցվարոշի» հետ։
Հանդիպումը ավարտվեց հունգարական թիմի հաղթանակով 4-3 հաշվով։
Տանտերերի կազմից աչքի ընկան Ալեքսանդր Պեշիչը, Լենի Ժոզեֆը, Կրիստոֆեր Զակարիասենը և Բարնաբաշ Վարգան։ «Նոայից» գոլերով պատասխանեցին Հելդեր Ֆերեյրան, Մատեուս Այասը և Ալեն Գրգիչը։
Այսպիսով, «Նոան» երկու խաղերի արդյունքում պարտվեց 4-6 հաշվով և ավարտեց մրցելույթները Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում։
Հայաստանի չեմպիոնը պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայում, որտեղ որակավորման երրորդ փուլում կմրցի Ջիբրալթարի գործող չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ։