«Բարսելոնան» նախամրցաշրջանային ընկերական հանդիպում անցկացրեց Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում՝ մրցելով տեղի համանուն թիմի հետ և հաղթելով 7:3 հաշվով։
Առաջին խաղակեսն ավարտվեց կատալոնացիների օգտին՝ 3:2, իսկ երկրորդում նրանք ևս չորս գնդակ ուղարկեցին հարավկորեական թիմի դարպասը՝ բաց թողնելով միայն մեկը։
Հանսի Ֆլիկը հանդիպման երկրորդ կեսում ամբողջությամբ փոխեց կազմը՝ հնարավորություն տալով մյուս խաղացողներին։
Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական խաղն էր ընթացիկ նախամրցաշրջանում։ Առաջինում նրանք 3:1 հաշվով հաղթել էին ճապոնական «Վիսել Կոբեին»։