«Ալ-Նասրի» պաշտպան Էմերիկ Լապորտը կհեռանա թիմից: Այս մասին հայտարարել է սաուդյան թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը։
«Էմերիկ Լապորտը կհեռանա, և կգա կենտրոնական պաշտպան», – պորտուգալացու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
«Ալ-Նասրը» ֆուտբոլիստին ձեռք է բերել «Մանչեսթեր Սիթիից» 2023 թվականին 27,5 միլիոն եվրոյով։ 31-ամյա կենտրոնական պաշտպանը խաղացել է 69 խաղում՝ խփելով 9 գոլ։ Պաշտպանի պայմանագիրը լրանում է 2026 թվականի ամռանը։