Արնե Սլոտը գնահատել է «Լիվերպուլի» տրանսֆերային քաղաքականությունը

«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը անդրադարձել է թիմի ամառային տրանսֆերներին։

«Մենք իսկապես շատ ենք ծախսում։ Բայց եթե ծախսում ենք, պետք է գումարի մի մասը վերադարձնենք։ Անցյալ ամառ մենք պայմանագիր կնքեցինք Կիեզայի հետ և վաճառեցինք 3 կամ 4 խաղացողի, ինչը մեզ մեծ շահույթ բերեց։ Վերջին 5-6 տարիների ընթացքում «Լիվերպուլը» վաճառե՞լ է այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Քուանսան, Ալեքսանդր-Արնոլդը, Կելեհերը, Դիասը։

Եթե ուշադիր նայեք, մենք ոչ միայն ծախսել ենք, այլև վաստակել ենք», – Սլոտի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։

Transfermarkt-ի տվյալներով՝ «Լիվերպուլը» այս ամառ տրանսֆերների վրա ծախսել է 308 միլիոն եվրո և վաստակել 133 միլիոն։