«Արարատ» մարզահագուստի պաշտոնական նոր մատակարար ունի

«Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարում է «Մելանտե» հայկական ընկերության հետ համագործակցության մասին, որի արդյունքում «Մելանտեն» կդառնա ակումբի՝ մարզահագուստի պաշտոնական մատակարարը։

«Շատ հաճելի է, որ Հայաստանում գործում է մի ընկերություն, որն անընդհատ կատարելագործվում է սպորտային հագուստի արտադրության ոլորտում և որին կարող ենք վստահել մեր պրոֆեսիոնալ թիմերի հանդերձանքը», – նշել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը։

««Մելանտե» ընկերության համար առաջնային արժեք է կանգնել հայկական սպորտի կողքին։ Ուրախ ենք սկսել մեզ համար շատ կարևոր համագործակցություն «Արարատ» ֆուտբոլային ակումբի հետ՝ դառնալով ակումբի մարզահագուստի հայրենական պաշտոնական մատակարարը։

Մենք հավատում ենք, որ ձգտումը մշտապես կատարելագործվելու, մրցունակ և միասնական լինելու՝ թե՛ հայ արտադրողին, և թե՛ հայրենական սպորտային թիմերին միայն առաջ է մղելու»,- ընդգծել է «Մելանտե» ընկերոության հիմնադիր տնօրեն Արամ Աղամալյանը: