Անդրեաս Քրիստենսենը չի ցանկանում լքել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը չի ցանկանում լքել կատալոնական ակումբը:

Անցած մրցաշրջանը դանիացու համար ձախողվեց վնասվածքների պատճառով։ «Բլաուգրանան» պատրաստ է քննարկել ֆուտբոլիստի համար առաջարկները, բայց նա, ինչպես հաղորդվում էր ամռան սկզբին, չի ցանկանում հեռանալ և մտադիր է պայքարել Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի մեկնարկային կազմում տեղ գտնելու համար։

Ըստ Sport-ի՝ Քրիստենսենը շարունակում է անտեսել այլ ակումբների հետաքրքրությունը։ 29-ամյա ֆուտբոլիստը համոզված է, որ դեռ կարող է օգուտ բերել կատալոնական ակումբին։

Անցած ամբողջ մրցաշրջանի ընթացքում Անդրեաս Քրիստենսենը խաղադաշտ է դուրս եկել ընդամենը վեց անգամ։ Պաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ լրանում է մեկ տարուց։