«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը պահպանում է իր ֆիզիկական պատրաստվածությունը՝ սպասելով տրանսֆերի։
Ինչպես հայտնի է, 25-ամյա շվեդը բանավոր համաձայնության է եկել «Լիվերպուլի» հետ և սպասում է, որ «կարմիրները» համաձայնության գան «Նյուքասլի» հետ, սակայն «կաչաղակները» չեն ցանկանում վաճառել իրենց աստղին։
El Diario Vasco-ի տվյալներով՝ Իսակը ներկայումս անհատական մարզումներ է անցկացնում «Ռեալ-Սոսյեդադի» մարզական համալիրում։ Ֆուտբոլիստը խաղացել է իսպանական ակումբում մինչև Անգլիա տեղափոխվելը:
Ալեքսանդր Իսակի ձեռքբերումը կարող է «Լիվերպուլին» արժենալ ավելի քան 150 միլիոն եվրո, ինչը կլինի ռեկորդային ցուցանիշ անգլիական ֆուտբոլի համար։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։