Էրլինգ Հոլանդ․ «Ոչ ոք չի կարող գերազանցել նրանց ռեկորդները»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պատասխանել է այն հարցին, թե արդյոք կարող է հասնել այնպիսի աստղերի մակարդակին, ինչպիսիք են Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն։

«Ոչ։ Ես այս պահին աշխարհի լավագույն խաղացողներից մեկն եմ։ Բայց ոչ ոք չի կարող գերազանցել նրանց ռեկորդները։ Նույնիսկ ես», – Հոլանդի խոսքերը մեջբերում է 101 Great Goals-ը։

Էրլինգ Հոլանդն արդեն երեք մրցաշրջան է անցկացրել «Մանչեսթեր Սիթիում»։ Այս ընթացքում հարձակվողը խաղացել է 146 պաշտոնական խաղում, խփել 124 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում իր թիմակիցներին։

Հաջորդ Անգլիայի առաջնության առաջին փուլում «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Վուլվերհեմփթոնի» դեմ։ Խաղը կկայանա շաբաթ օրը՝ օգոստոսի 16-ին։