Յուսուֆ Օտուբանջոն հեռացել է «Փյունիկից»

Նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն տեղափոխվել է Ուզբեկստանի «Նասաֆ» և կարիերան կշարունակի այդ թիմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Օտուբանջոն նախկինում հանդես է եկել նաև հայկական ակումբներում՝ մասնավորապես «Արարատ-Արմենիայում» և «Փյունիկում», և աչքի է ընկել արդյունավետ խաղով։

«Փյունիկի» հետ Յուսուֆ Օտուբանջոյի պայմանագրի ժամկետը լրանում էր օգոստոսի 1-ին։ Քանի որ Ուզբեկստանի «Նասաֆ» ակումբը ֆինանսապես շահավետ առաջարկ էր արել, կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են դադարեցնել համագործակցությունը։

Նշենք, որ Օտուբանջոն չի մեկնել Հունգարիա՝ Եվրոպայի կոնֆերենցիայի լիգայի խաղարկությունում «Դյորի» դեմ կայանալիք պատասխան հանդիպմանը։