Լոնդոնի «Չելսին» մոտ է համաձայնության գալու կիսապաշտպան Խավի Սիմոնսի՝ «Լայպցիգ» տեղափոխության հարցում։ Հոլանդացին արդեն համաձայնության է եկել լոնդոնցիների հետ երկարաժամկետ պայմանագրի շուրջ։
Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն գործարքի վերջնական մանրամասները։
Նշվում է, որ քննարկումներում գլխավոր դերը խաղացել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան։
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ խփելով 11 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում։