Թոմաս Լեմարը կշարունակի իր կարիերան իսպանական մեկ այլ թիմում

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Թոմաս Լեմարը կշարունակի իր կարիերան «Ժիրոնայում»։ Իսպանական թիմի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարեց ֆրանսիացու վարձակալության մասին։

Ֆուտբոլիստը «Ժիրոնայում» հանդես կգա մինչև 2026 թվականի ամառը։

Թոմաս Լեմարը «Ատլետիկոյում» հանդես էր գալիս 2018 թվականից։ Կիսապաշտպանին ձեռք են բերել «Մոնակոյից»։ Ընդհանուր առմամբ, 29-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 186 հանդիպում, որոնցում խփել է 10 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։